
Նոր Կեսարիայում հաղթեց գործող համայնքապետը
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում ամփոփվեցին համայնքապետի ընտրությունների արդյունքները։ Ընտրության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 796-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 66,3%-ը։
Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Հրայր Գալստյանը՝ ստանալով 546 ձայն: Նրա ազգական Վաչագան Ավետիսյանը հավաքել է 240 ձայն, 10 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։
Մարգարիտա Ղազարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել