
Տանձուտի համայնքապետը վերընտրվեց
Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտված են։ Համայնքի ղեկավարի ընտրություններն այստեղ անցան առանց էական միջադեպերի։
Տանձուտ համայնքում ընտրության իրավունք ուներ 1551 քաղաքացի, որոնցից 1004-ը կամ 64.73%-ը մասնակցեց քվեարկությանը։
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու: 406 ձայնով համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվեց Մխիթար Պետրոսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Էդուարդ Մարգարյանը ստացավ՝ 290, Արարատ Բարիկյանը՝ 191, Մարկոս Նազարյանը՝ 53, իսկ Վարազդատ Հարությունյանը՝ 40 քվե։ Անվավեր է ճանաչվել 24 քվեաթերթիկ։
Մարիամ Ավետիսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել