
Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի ղեկավար է ընտրվել 24-ամյա թեկնածուն
Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքում ավարտվեցին համայնքապետի ընտրությունները։ Գրանցված 878 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 539-ը կամ 61,39%-ը:
Համայնքի ղեկավար ընտրվեց ամենաերիտասարդ թեկնածուն, 24-ամյա Արսեն Հովսեփյանը՝ ստանալով 208 ձայն։ Համայնքը 2004 թվականից մինչև օրս ղեկավարող Հայկ Սիմոնյանը ստացել է 51 ձայն։ Արթուր Շահբազյանի օգտին քվեարկել է՝ 170, իսկ Վալտեր Գեւորգյանի օգտին՝ 108 քաղաքացի: Երկու քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Բոլոր թեկնածուներն անկուսակցական էին և ինքնաառաջադրված
Նելլի Թարփոշյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել