
Գեղարքունիք համայնքի ղեկավար ընտրվեց գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչը
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի ղեկավար ընտրվեց գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը՝ 370 ձայնով։ Առաջադրված մյուս թեկնածուն՝ Մեհրաբիկ Հարոյանը, ստացավ 317 ձայն։ 2 թեկնածուներն էլ անկուսակցական էին և ինքնաառաջադրված։ Անվավեր է ճանաչվել 15 քվեաթերթիկ։
Գրանցված 1397 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 702-ը կամ 50,25%-ը։
Գայանե Պողոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել