
Մրգանուշում վերընտրվեց 1998 թվականից համայնքը ղեկավարող Մանվել Սարգսյանը
Արարատի մարզի Մրգանուշ համայնքում 387 ձայնով համայնքապետի պաշտոնում վերընտրվեց դաշնակցական Մանվել Սարգսյանը, որը համայնքի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում 1998 թվականից։
Առաջադրված մյուս երկու անկուսակցական թեկնածուներից Արկադի Մանուկյանը հավաքել է՝ 223, իսկ Գարիկ Շահբազյանը՝ 4 ձայն։ Անվավեր է ճանաչվել 11 քվեաթերթիկ:
Համայնքի 916 գրանցված ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 625-ը կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 68,23%-ը։
Անյա Սարկիսովա
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել