
Խաշթառակում հաղթեց գործող համայնքապետը
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում սեպտեմբերի 29-ին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ էին: Ընտրելու իրավունք ունեցող 1441 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 949-ը կամ 65,9%-ը:
Համայնքապետի պաշտոնում վերընտրվեց Անդրանիկ Վիրաբյանը, որն առաջին անգամ ընտրվել էր 2015 թվականին: Նա ստացավ 608 ձայն, իսկ նրա մրցակից Արման Մատինյանի օգտին քվեարկել էր 318 քաղաքացի: Եվս 23 քվեաթերթիկ էլ ճանաչվեց անվավեր:
Խաշթառակի ավագանիում ընդգրկվելու համար էլ պայքարում էր 7 թեկնածու: Հավելենք, որ թե՛ համայնքապետի, թե՛ ավագանու անդամի բոլոր թեկնածուները անկուսակցական էին, որոնք ինքնաառաջադրվել էին:
Նանե Պետրոսյան
Լուսանկարը՝ ԽԱՇԹԱՌԱԿ⊕Khashtarak ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել