HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ. վարչախումբը մարտահրավեր է նետել միավորումների ազատությանը

ՀՀ Արդարադատության նախարարությունը բացարձակ ապօրինի կերպով գրանցել է նոր` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն` ակնհայտորեն ցանկանալով ուզուրպացնել Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հնչակյան կուսակցությունը և հանձնել այն իր կողմից կառավարվող անհատներին: 

Վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում Կոնգրեսի մաս կազմող կուսակցություն: Մի քանի օր առաջ վարչախումբը ապօրինաբար, իրեն հպատակ դատական իշխանության օգնությամբ, ըստ էության, խլեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակը: 

Տեսնելով Հայ ազգային կոնգրեսի գնալով աճող հեղինակությունը՝ վարչախումբը մարտահրավեր է նետել սահմանադրությամբ երաշխավորված ևս մեկ հիմնարար ազատության` միավորումների ազատությանը: 

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը և պահանջում անմիջապես դադարեցնել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները:

ՀԱԿ կենտրոնական գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter