HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը Ֆելիքս Ցոլակյանի առաջարկով մտադիր է լսումներ անցկացնել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով:

Այս մասին հանձնաժողովի նիստում ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ Ցոլակյանն առաջարկել է  Աղետների ռիսկերի նվազեցման համաշխարահային օրվա կապակցությամբ լսումներ իրականանացնել:

«Թեման շատ կարևոր է, կարծում եմ՝ արժի լսումներ կազմակերպենք, եթե դեմ չեք դիմենք խորհրդարանին նիստերի դահլիճի համար»,- ասաց նա:

Քոչարյանն աասաց, որ ինքն ու հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը գործուղման մեջ են լինելու՝ առաջարկելով լսումները կազմակերպել հոկտեմբերի 17-ին կամ 18-ին:

Հիշեցնենք, 1989թ-ից ի վեր հոկտեմբերի 13-ը աշխարհում նշվում է որպես Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր: 

 

Լուսանկարում՝ Անդրանիկ Քոչարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter