HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել հասարակական մոնիթորինգի խմբի հերթական հանդիպումը

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում հասարակական մոնիթորինգի խմբի անդամների հետ: 

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հասարակական կազմակերպությունների կողմից ուսումնասիրվող կոնկրետ քրեական գործի նյութեր:

Մոնիթորինգի խմբի շրջանակներում ուսումասիրվող երկու քրեական գործերով հասարակական կազմակերպություններն ավարտել են ուսումնասիրությունները, պատրաստել զեկույցներ, որոնք կփոխանցվեն Քննչական կոմիտեին՝ զեկույցներին ծանոթանալու և դրանցում տեղ գտած հարցադրումներին պատասխանելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter