HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5,2 կմ երկարության ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը օգոստոսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի, Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5.2կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են 520 գծամետր ջրահեռացման համակարգերի (վաքերի), 410 գծամետր բազալտե եզրաքարերի, նոր մայթերի և ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես նաև նախատեսված է իրականացնել կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների, 40 ավտոճանապարհային նշանների տեղադրման և ճանապարհային ծածկի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում  պահպանել երթևեկության կանոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter