
Ռոբերտ Քոչարյանը հետազոտման նպատակով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը:
Վերջինս նշեց, որ հայտնի չէ՝ Քոչարյանը որքան ժամանակ է գտնվելու բժշկական կենտրոնում:
Նշենք, որ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը պահվում է«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Լրացված 17:45
Նոնա Նավիկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն հետազոտություններն անցել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել