HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշերային ակումբ գնալու հետեւանքները. դատախազը հեռացվել է

Այսօր ստացվել է ահազանգ Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է: Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը 2012 թվականի փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ:

«Այդ հանգամանքը հաստատել է նաեւ Դ. Բարոյանը եւ զղջացել կատարվածի համար: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր նա հեռացվել է դատախազության համակարգից»,- հաղորդում է գլխավոր դատախազի մամուլի ծառայությունը:

 

Մեկնաբանություններ (1)

Mistr-x
Lav el gorc e jarel, molodec txa, eeeeeeeeeeee, mersi ayd paruhun patjelu, miusnerin el stapvelu hamar;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter