HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն այցելել է 1-ի զորամիավորման զորամասեր

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել 1-ի զորամիավորման զորամասերում։

Պաշտպանության նախարարը եղել է զորավարժարաններից մեկում, շրջել ռազմավարական զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների վրանային ավանում, բացազատված ուսումնական կետերում, հետևել կրակային պատրաստության պարապմունքներին։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին էներկայացրել է պահեստազորայինների հետ անցկացվող պարապմունքների ընթացքը, ընդգծել համալրված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter