Փոխարտգործնախարարը հանդիպել է ավստրիացի ուսանողներին
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում երեկ դասախոսությամբ հանդես է եկել ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը` Ավստրիայից ժամանած «Կաթոլիկ ուսանողների միության» անդամների համար` վերջիններիս խնդրանքով:
Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան-Ավստրիա երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և կարգավորման գործընթացի զարգացումները, Հայաստանի մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին:
Զ. Մնացականյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններին և Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել