Հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը
Ճանապարհային ոստիկանության լրատվական բաժինը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, ժամը 8։00-ից մինչև 20։00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:
Մասնավորապես ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը:
Ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել