HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայանը ժամանակավոր փակ է

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի  բաժնից տեղեկացնում են, որ Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայանը ժամանակավոր փակ է։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը։

«Հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։

Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։

Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։

Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter