Քաղաքը երբ կմաքրվի աղբից
Արդեն 5-րդ օրն է, ինչ Հրազդան քաղաքում աղբահանություն չի իրականացվում: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ աղբահանությունը իրականացնող «Հրազդանի համայնքային տնտեսություն» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանից:
Մի քանի անգամ այցելել ենք ընկերություն, տնօրենը տեղում չէր: Երբ սպասում էինք տնօրենին, ընկերության աշխատակիցներից մեկի հետ հեռախոսազրույցում տնօրենը հայտնեց, որ ինքը շատ զբաղված է, չգիտի՝ երբ կգա, համ էլ պիտի վերևներին տեղյակ պահվի: Այդպես էլ չհաջողվեց Կարեն Հարությունյանից իմանալ, թե ինչու աղբահանություն չի կատարում նրա ղեկավարած ընկերությունը:
Աղբահանություն չկատարելու վերաբերյալ մեր հարցմանը Հրազդանի բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնի պետ Շոթա Խաչատրյանը տվեց այսպիսի պատասխան. «Էս երրորդ օրն ա, որ քաղաքում իրականացվում ա աղբահանություն: Կան տեղեր, որ դեռ աղբամանները չեն տեղափոխվել՝ կապված ձյան հետ, որովհետև տեխնիկան չի կարողացել մոտենալ: Արդեն մեխանիզմ հատկացված է, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը աղբահանությունը նորմալ կկատարվի»:
Նելլի Կարապետյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել