HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Վայն»-ում տոնում են տարեցների միջազգային օրը

 «Գինեգործությունը չի սկսվում գործարանից և գինեգործից, այլ սկսվում է հողից, այգիներից, խաղողից ու խաղողագործից»:

Հոկտեմբերի մեկին ամբողջ աշխարհում նշում են տարեցների միջազգային օրը։ Տոնի առթիվ «Արմենիա Վայն» գինեգործարանն իր հարկի տակ էր հյուրընկալել չորս տարբեր մարզերից տարեց խաղողագործների, որոնց հետ համագործակցում է և խաղող է մթերում տարիներ շարունակ։ 

 «Մեր ընկերության սկզբունքներից է պահպանել ազգային ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացնել ոլորտը։ Մենք շատ ենք կարեւորում անցյալի եւ ապագայի՝ ազգային ավանդույթների եւ նոր տեխնոլոգիաների համադրությունը։ Այսօր «Արմենիա Վայն» գինեգործարան ենք հրավիրել մեր ավագ խաղողագործներին` շնորհակալություն հայտնելու եւ մեծարելու համար։ Ինչպիսի ներդրում էլ կատարես, ինչ տեխնոլոգիա էլ ներդնես, ավանդույթները պետք է հաշվի առնել ու պահպանել ազգայինը։ Սա ամենակարեւոր ուղերձն է, որ ուզում ենք հասցնել հանրությանը»,- նշել է գործարանի համասեփականատեր Վահագն Մկրտչյանը։

Կարևորելով որակյալ հումքը՝ «Արմենիա Վայնի» մասնագետները մշտապես աշխատում են խաղողագործների հետ, տրամադրում խորհրդատվություն՝ սկսած վաղ գարնան շրջանի աշխատանքներից մինչև բերքահավաք։  

««Արմենիա Վայնը» գինեմետ խաղողի սորտերի խոշորագույն մթերողներից է Հայաստանում և առաջիններից է գինիների արտահանման ցուցանիշով։ Վերջերս, միջազգային ամենահեղինակավոր մրցույթներում մեր գինիներն արժանացան ոսկե և արծաթե մեդալների։ Այստեղ ուզում եմ հատուկ նշել, որ գինեգործությունը չի սկսվում գործարանից և գինեգործից, այլ սկսվում է հողից, այգիներից, խաղողից ու խաղողագործից»,- հավելել է Վահագն Մկրտչյանը։ 

Արարատի, Վայոց Ձորի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզի խաղողի մատակարարներին գինեգործարանի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր՝ ի նշան երախտագիտության։ 

Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Հարություն Բարսեղյանը խաղողագործությամբ զբաղվում է սկսած 1969 թվականից։ 4500 մետր այգիներում աճեցնում է տարատեսակ խաղողի սորտեր։

«Արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում եմ «Արմենիա Վայն» գինեգործարանի հետ, և շատ կարևորում եմ այդ։ Ինձ համար մեծ հպարտություն է այն, որ Հայաստանում ունենք նման գործարան, որը մթերում է նաև մեր խաղողը»,- ասել է խաղողագործը։

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter