HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրության քննարկմանը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր անցկացված քննարկման կիզակետում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծն էր: 

Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպմանը ներկա էին ոլորտում ներգրավված պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների մոտ 40 ներկայացուցիչներ: Հանձնաժողովը լրամշակելու է ընտանեկան բռնության վերաբերյան օրենքի նախագիծը` այն համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին: 

«Փորձագետների կարծիքների և փորձի փոխանակումը վերանայման գործընթացի անհրաժեշտ մաս է կազմում,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր ՄաքՔոյը, -գենդերային բռնության տարբեր ձևերի դեմ արդյունավետ պայքարը հեշտ նախաձեռնություն չէ որևէ երկրի կամ հասարակության համար: Շատ կարևոր են համատեղ ջանքերն ու համագործակցությունը շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության միջև»: 

Ընտանեկան բռնության վերաբերյալ հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները ևս ներկայացվեցին քննարկման մասնակիցներին: Հետազոտությունը պատրաստվել է «Պրոակտիվ հասարակություն» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտությունը գնահատել է ընտանեկան բռնության տարածվածությունը, հայտնաբերել օրինաչափությունները և բացահայտել ոստիկանության աշխատանքի հասարակական ընկալումը: 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է ՀՀ վարչապետի կողմից 2010թ. հիմնադրման պահից: Գրասենյակը աջակցել է գենդերային և ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ջանքերին` այդ թվում աջակցություն ցուցաբերելով ՀՀ ոստիկանությանը` ընտանեկան բռնության խնդիրներին ուղղված հարցերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter