HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Սինգապուրի Հանրապետության ավագ նախարարին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարար Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու պարտքի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը, հարկաբյուջետային կանոնների կիրառման սկզբունքները և բարենպաստ գործարար միջավայրի ու ներդրումների ներգրավմանը նպաստող պայմանների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարարն անդրադարձել է նաև հարկային ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ նպատակ է դրվել վերհանել ոլորտում առկա խնդիրները և առաջարկել համապարփակ լուծումներ:

Թարման Շանմուգարատնամն իր հերթին ներկայացրել է Սինգապուրի պրոգրեսիվ հարկաբյուջետային համակարգը, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում վարվող արդյունքահեն քաղաքականության սկզբունքները, ինչպես նաև պահպանողական մոտեցումների դերը պետական կառավարման համակարգում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կարողությունների զարգացմանը, երկրի վստահելիության տեսանկյունից միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության առանձնահատկություններին և տնտեսական աճի խթանմանն ուղղված քայլերին առնչվող հարցեր:

Ս.թ. հուլիսի 8-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի կիրառությունը երկու կողմի ներդրողների համար կձևավորի կանխատեսելի հարկային դաշտ, կխթանի երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, ինչպես նաև կակտիվացնի առևտրատնտեսական կապերը: Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է համաձայնագրի վավերացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը, որոնք ավարտելուց հետո համաձայնագիրը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով վավերացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter