HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

 Տարածքային զարգացման հիմնադրամը նոր տնօրեն ունի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հիմնադրամ՝ աշխատակազմի անդամներին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Արթուր Սողոմոնյանին: Ինչպես հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը, Ս. Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Աշոտ Կիրակոսյանին և հույս հայտնել, որ իր առաջիկա գործունեությամբ նա կշարունակի նպաստել Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությանը:

Ներկայացնելով և շնորհավորելով նոր տնօրենին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը հայտնել է իր վստահությունը հիմնադրամի հետագա գործունեությունն  ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ. «Պարոն Սողոմոնյանը երկար ժամանակ գլխավորել է ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչությունը և քաջատեղյակ է թե՛ մեր մարզերից, և թե՛ դրանց զարգացման տեսլականից: Նախարարությունում իր գործունեության ընթացքում իրեն դրսևորել է որպես պատասխանատու և աշխատանքին նվիրված ղեկավար՝ արժանանալով բարձր գնահատականի»:

Նախարարն Արթուր Սողոմոնյանին մաղթել է արգասաբեր, պատասխանատու և հետևողական աշխատանք՝ շեշտելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հիմնադրամի համատեղ ջանքերը կհանգեցնեն համայնքների զարգացմանը, հիմնադրամի անունն ու հեղինակությունը բարձր պահելուն. «Հիմնադրամը մեծապես նպաստում է համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ամբողջովին համապատասխանում է տարածքային կառավարման և համաչափ զարգացման մեր տեսլականի էությանը: Հիմնադրամի գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է աշխատակազմի արդյունավետ և պատասխանատու աշխատանքով»,- նշել է նախարար Պապիկյանը:

ՏԶՀ տնօրեն Արթուր Սողոմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը, որպեսզի արդարացնի այդ վստահությունը. «Համոզված եմ որ մենք ամբողջ ծավալով կապահովենք թե´ ընթացիկ ծրագրերի բնականոն ընթացքը, թե´  նորերի իրականացումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter