HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն` ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ

Հոկտեմբերի 1-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ։

Ինչպես հայտնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է սեպտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժության սցենարի համաձայն հանրապետությունում առկա իրավիճակը: Առանձին ուղղությունների ղեկավարները, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորավարժության պլանով նախատեսված միջոցառումների, մասնագիտական և մարտավարական պարապմունքների ընթացքի մասին։ 

Խորհրդակցության ավարտին Դավիթ Տոնոյանը տվել է որոշակի հանձնարարականներ և ցուցումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter