HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունին

Հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունի հետ։

Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի հետևողական ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շահերի առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում Արցախի և ԱՄՆ միջև հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին։ Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի միջազգային համագործակցության բնագավառում ամերիկյան ուղղությունը կարևոր տեղ է զբաղեցնում՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի ներուժը և ԱՄՆ հետ հաստատված բարեկամական կապերը։ Կողմերն ընդգծել են շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Արցախի և ԱՄՆ քույր քաղաքների միջև, ինչպես նաև Արցախի և ԱՄՆ նահանգների հետ, որոնց օրենսդիր մարմիններն ընդունել են հանրապետության անկախությունը սատարող բանաձևեր։

Կոնգրեսական Փալոնեի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած վերջին սադրանքներին։ Կողմերի գնահատմամբ՝ նշված միջադեպերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման հրատապությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter