HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավագանին որոշել է չվճարել մանկապարտեզի նախկին տնօրենի արձակուրդայինը

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ավագանին նպատակահարմար չի համարում վճարել համայնքի մանկապարտեզի նախկին տնօրեն Լուսինե Ղազարյանի նախորդ տարիների արձակուրդային գումարները: Ջրառատի ավագանին նման որոշում է կայացրել սեպտեմբերի 24-ի նիստում:

Որոշման պատճառաբանական մասում ավագանին նշել է, որ 2018թ. օգոստոսի 31-ի ստուգման արդյունքների հիման վրա մանկապարտեզի տնօրենը պետք է ազատվեր աշխատանքից, սակայն ազատվել է 2019թ. հունվարի 14-ին: Այդ ժամանակահատվածի համար Լ. Ղազարյանը ստացել է աշխատավարձ, 2018թ. դեկտեմբերին՝ պարգևավճար, իսկ փետրվարին ստացել է վերջնահաշվարկի գումարը՝ 103 հազար դրամ:

Նշենք, որ Լուսինե Ղազարյանը նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր կինն է, Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի մորեղբոր կինը:

Լուսինե Ղազարյանը պաշտոնում նշանակվել էր համայնքապետի ներկայացմամբ և  որոշմամբ՝ առանց ավագանու համաձայնության: Մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին:

Հավելենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ: Մինչդեռ Լուսինե Ղազարյանը չի ունեցել համապատասխան կրթություն և չի բավարարել ներկայացված պահանջներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter