HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. «Կարծում եմ՝ երկուստեք այդ հանդիպումներից բավարարված ենք»

Երևանում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը Հայաստանի համար «կուլմինացիոն» նշանակություն է ունեցել։ Այս մասին Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին։

Վարչապետը հիշեցրեց, որ հուլիսին Սինգապուր կատարած այցի ժամանակ ձեռք էր բերել համաձայնություն՝ պայմանագիր կազմել Սինգապուրի կառավարության հետ, ինչը և եղավ գագաթնաժողովի շրջանակում։

«Գիտեք նաև, որ հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵՏՄ-ի ու Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը։ Կարող եմ արձանագրել, որ քաղաքական առումով ԵՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում չէր եղել, և այս միջոցառումը նման մասշտաբներով մեր կողմից կազմակերպելը եկավ ապացուցելու, որ բոլոր ջանքերը գործադրում ենք, որ ԵՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցելած երկրների ղեկավարների հետ Փաշինյանի սելֆիին, և թե ինչու նկարում չկա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Փաշինյանն ասաց, որ Լուկաշենկոյի ընտանիքում դժբախտություն էր պատահել և որոշակի սգո միջոցառումներ կային, որոնց նա պետք է մասնակցեր, այդ պատճառով ավելի վաղ է մեկնել Հայաստանից։

Այդ պետությունների ղեկավարների հետ հարաբերությունների մասին Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Մեր բոլոր գործընկերների հետ մեր հարաբերություններն այս քննարկումների արդյունքում նոր պոզիտիվ լիցք կստանան։ Ասեմ նաև, որ ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում ենք ունեցել՝ ընդհանուր առմամբ մոտ երեք ժամ քննարկել ենք մեր երկրների հարաբերությունների ամբողջ ծավալը։ Կարծում եմ՝ երկուստեք այդ հանդիպումներից բավարարված ենք, գոհ ենք, գոհունակ ենք, մնում է՝ մեր պայմանավորվածությունները մեր կառավարությունները և քաղաքական թիմերը հետևողական իրականություն դարձնեն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter