Սամվել Նիկոյանը մասնակցել է Պոլիտեխնիկի շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր մասնակցել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի նիստին: Խորհրդի անդամները նախ շնորհավորել են Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, ապա լսել ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի հաղորդումը համալսարանում իրականացվող ծրագրերի մասին:
Նիստում լսվել են նաև ասոցիացիայի խորհրդի նախագահի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև կազմակերպչական հարցեր: Ս. Նիկոյանը ներկայացրել է իր տեսակետները բարձրացված հարցերի շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել