HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոխվարչապետ Գրիգորյանը՝ գազի սակագնի բանակցությունների մասին

Գազի սակագնի վերաբերյալ Կառավարությունն, ամենայն հավանականությամբ, մինչ տարեվերջ վերջնական պատկերացում կունենա։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

«Իհարկե, բոլորիս ցանկությունն է սակագնի վերջնական կառուցվածքը հասկանալ, բայց հավատացնում եմ, որ մենք պրոցեսը չենք դանդաղեցնում։ Ուղղակի ֆունդամենտալ լուծումների ենք ուզում գալ, որպեսզի հնարավորություն ունենանք պայմանավորվածություն ձեռք բերել ոչ թե ստանդարտ մեթոդով՝ մեկ կամ երկու տարիների համար, այլ ունենանք ֆունդամենտալ պայմանավորվածություն, որը հնարավորություն կտա տնտեսությանը ձևավորել իր սպասումները, ինչու ոչ՝ նաև ներդրումային ծրագրերը։ Կարծում եմ՝ այդ ժամանակը երկար չի տևելու, և մինչև տարեվերջ կունենանք վերջնական արդյունքի մասին վերջնական պատկերացում»,- ասաց փոխվարչապետը։

Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է լինի իրավիճակ, երբ օրինակ՝ քաղաքացիները դեկտեմբերին իմանան հունվարին սպասվող թանկացումների մասին։

«Վստահ եմ՝ չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբեր ամսին ստիպված կլինենք քննարկում կազմակերպել և հայտարարել, որ հունվարի 1-ից սակագինը բարձրանում է։

Ինչ պայմանավորվածություն էլ լինի, չի լինի իմպլիմենտացման ենթակա հաջորդ ամսվանից, որովհետև բանակցությունները ընթանում են կոնստրուկտիվ ձևաչափով»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ չի կարծում, թե ձմռան ամիսներին գնի բարձրացում լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter