HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Իրանի նախագահի հետ փոխադարձաբար հասկանում ենք այն խնդիրները, որոնք ունեն երկու երկրները»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ «փոխադարձաբար հասկանում են այն խնդիրները, որոնք ունեն երկու երկրները»։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցադրմանը։

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ երևանյան քննարկումը, ըստ էության, շարունակությունն էր այն քննարկման, որ սկսել էինք փետրվարին՝ Իրան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դրանից առաջ էլ նախորդ տարի էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում հանդիպել վերջինիս։

«Էդ խոսակցության մեջ ոչ մի մութ կետ չկա, մենք գիտենք մեր ցանկությունները՝ մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը, և դա անել այնպես, որ որևէ կերպ չխոչընդոտի մեր հարաբերությունների բնականոն զարգացմանը։ Նաև այնպես անել, որ դա չխոչընդոտի այլ ուղղություններով Իրանի հարաբերությունների զարգացմանը։ Դժվար չէ կռահել, որ այս խնդիրը բազմաթիվ նրբություններ ունի, որոնց վրա պետք է աշխատել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ լավ լուրն այն է, որ թե՛ ինքը, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը փոխադարձաբար հասկանում են այն խնդիրները, որ ունեն երկրները։

«Ուզում ենք գալ այնպիսի լուծման, որը կլինի երկարաժամկետ, վստահելի, հուսալի ու շահավետ երկու երկրների համար»,-եզրափակեց կառավարության ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter