Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է 3-րդ զորամիավորում
Հոկտեմբերի 2-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ունկնդրել է զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված որոշումները, ծանոթացել ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին, ստուգել որոշումների ընդունման համար կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների արդյունքների իրատեսությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել