
Կառավարությունն Արտավազդ Փելեշյանի «Հուշեր» գրքի ստեղծման համար գումար հատկացրեց
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին ևս 4,8 միլիոն դրամ փոխանցել՝ «Հուշեր» գրքի ստեղծման աշխատանքները շարունակելու համար։
Ինչպես Կառավարությանը հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ 2018 թվականի մարտի 28-ին Մշակույթի նախարարության և կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի միջև կնքվել է պայմանագիր, որով նախարարությունը հեղինակին «Հուշեր» գրքի ստեղծման համար պետք է փոխանցի 12 միլիոն դրամ։ Համաձայն այդ պայմանագրի՝ գումարի 30 %-ը փոխանցվել է 2018 թվականին, 40 %-ը ենթակա է փոխանցման այս տարվա ընթացքում, մնացյալ 30 %-ը` աշխատանքի ավարտի վերաբերյալ հանձնման-ընդունման արձանագրության ստորագրումից հետո:
«Նշված աշխատանքների ֆինանսավորման կասեցումը կհանգեցնի գրքի ստեղծման աշխատանքների ձախողմանն ու պայմանագրային պարտավորությունների չկատարմանը՝ խաթարելով մեծ վավերագրողի գրական ժառանգության ստեղծումը»,- որոշման նախագծում հայտնել էր նախարարությունը։
Լուսանկարը վերցվել է yerkir.am-ից
Մեկնաբանել