HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ»-ից տարածք վերցրեց՝ փոխանցելով միջազգային կազմակերպությանը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց տարածք վերցնել «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ»-ից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ԻԿՐԱՆԵՏ կենտրոն» միջազգային կազմակերպությանը։

Մասնավորապես՝ Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցին (ԻԿՐԱՆԵՏ) հատկացվեց 270 քառ. մետր մակերեսով, 150 միլիոն դրամ գնահատված արժեքով տարածք՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24 հասցեում գտնվող մասնաշենքի կիսանկուղային հարկում։

Գիտությունների ազգային ակադեմիան է գրությամբ դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ խնդրելով «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ»-ի հիմնական մասնաշենքի կիսանկուղային հարկից տարածք տրամադրել «ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն»-ին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ «ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն» միջազգային կազմակերպության հիմնական առարկան ռելատիվիստական աստղաֆիզիկայի, աստղամասնիկային ֆիզիկայի, ռենտգենյան աստղաֆիզիկայի, բարձր և գերբարձր էներգիաների գամմա-աստղաֆիզիկայի, բարձր էներգիաների նեյտրինո-աստղաֆիզիկայի բնագավառներում տեսական և դիտողական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումն է, այդ բնագավառների համար գիտական կադրերի պատրաստումը»։

Հավելենք, որ Կառավարության և «ԻԿՐԱՆԵՏ»-ի միջև 2015 թվականի փետրվարի 13-ին կնքվել է Հայաստանում կենտրոն հիմնադրելու համաձայնագիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter