HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը մարզպետարաններին գումար հատկացրեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը կազմակերպելու համար 

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի երկրորդ փուլն արդյունավետ կազմակերպելու համար Կառավարությունը լրացուցիչ 5,7 միլիոն դրամ հատկացրեց։

Այդ գումարը տրամադրվելու է մարզպետարաններին՝ Կառավարության պահուստային ֆոնդից։

Յուրաքանչյուր մարզապետարանի հատկացվելու է 570 հազար դրամ՝ մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով:

Այս նախագիծը Կառավարություն էր ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter