
Առողջապահության նախարարությունը 296 միլիոն դրամ ստացավ շտապ օգնության մեքենաներ գնելու համար
Կառավարությունն այսօրվա նիստին 296 միլիոն դրամ հատկացրեց շտապ օգնության մեքենաներ գնելու համար։
Գումարը տրամադրվեց՝ Կառավարության պահուստային ֆոնդից։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ շտապ բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններին անհրաժեշտ են ռեանիմոբիլ և գծային տիպի շտապ օգնության մեքենաներ:
Այդ գումարի շրջանակներում ձեռք է բերվելու 7 գծային տիպի և 3 ռեանիմոբիլ մեքենաներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել