HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՕԵԿ ցուցակը՝ Բաղդասարյան, Բիշարյան, Երիցյան

Հինգշաբթի ուշ երեկոյան «Օրինաց երկիր» կուսակցության ակտիվը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Ջերմ մթնոլորտում, ճոխ սեղանների շուրջ ընթացած հանդիպումն ավելի շատ քեֆ է հիշեցրել, քան նախընտրական հավաք, սակայն մի շարք հարցեր, թերթի տեղեկություններով, սեղանի շուրջ այնուամենայնիվ քննարկվել են: Մի քանի ժամ ՕԵԿ-ականների հետ անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանը հեռացել է: Ապա Արթուր Բաղդասարյանը հրապարակել է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին երեք համարների անունները՝ Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան: Թեեւ նախպես լուրեր էին շրջանառվում, որ 3-րդ համարը լինելու է Մհեր Շահգելդյանը: Ապա Բաղդասարյանը հայտարարել է, որ ցուցակը կհրապարակվի հմագումարի ժամանակ՝ մարտի 3-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter