HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ անցկացնելու համար գումար հատկացվեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 7 միլիոն դրամ հատկացնել Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ անցկացնելու համար։ Որոշվեց, որ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համար հատկացված գումարը կնվազի և կուղղվի Սևանի ջրի որակի մոնիթորինգին։

«Փոխոխությունները հնարավորություն կտան սուղ ֆինանսավորման միջոցով ստանալ Սևանա լճի ջրի որակը բնութագրող լրացուցիչ ևս 3120 ցուցանիշ»,- հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ինչպես Կառավարությանը հայտնել է ՇՄ նախարարությունը՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը համարվում է գերակա բնապահպանական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիր: Այդ իսկ պատճառով նախարարության գնահատմամբ՝ լճի էկոլոգիական վիճակը պետք է անընդհատ հետազոտել և գնահատել:

Նախարարության հաղորդմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում» ծառայություններ ծրագրի շրջանակում լճի ջրի որակի մոնիթորինգ 2011-2016թթ. իրականացվել է տարեկան մեկ անգամ: Այնուհետ 2016-2018թթ. Սևանա լճի էկոլոգիական մոնիթորինգն իրականացվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Այնինչ այս տարի հիմնադրամը չի համաֆինանսավորել Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter