HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

40-oրյա վարժական հավաք կանցկացվի

Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը՝ Պաշտպանության նախարարության առաջարկով։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նման ծավալի զորահավաք նախկինում երբեք չի անցկացվել․«Սա առաջին անգամն է մեր երկրի պատմության մեջ»,- նշեց նա։

Վարժական հավաքները հայտարարվելու են պահեստազորում հաշվառված քաղաքացիների՝ ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ վարժական հավաքներին ներգրավվելու է 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter