HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հաստատեց Հայաստանի 2019թ. հողային հաշվեկշիռը

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։ Այս մասին տեղեկացնում է Կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հողային հաշվեկշիռն, ինչպես պահանջվում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածով և Կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ, կազմել է Կադաստրի կոմիտեն։ Հաշվեկշիռը Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջի Տեղեկատու/Հողային հաշվեկշիռ բաժնում (https://www.cadastre.am/page/land_balance) կտեղադրվի որոշման վերաբերյալ գրավոր փաստաթուղթը կառավարությունից ստանալուն պես։

Ի դեպ, 2018 թվականից ի վեր, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ, հողային հաշվեկշռում առանձին ներկայացվում են նաև համայնքների և մարզերի տվյալները:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարներն ու Ջրային կոմիտեի նախագահը պետք է մարզպետներին, համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտեին ներկայացնեն իրենց ոլորտներում հողային ֆոնդի կազմում փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և  այլն)` հողերի ընթացիկ հաշվառումն  իրականացնելու համար:

Շրջակա միջավայրի նախարարը նույն նպատակով պետք է նաև ներկայացնի անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter