Ավտոճանապարհների նորոգման համար 2 միլիարդ 633 միլիոն դրամ հատկացվեց ՏԿԵ նախարարությանը
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական և միջպետական նշանակության ավտոճանապարհները հիմնանորոգելու համար 2 միլիարդ 633 միլիոն դրամ հատկացնել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այդ գումարի հաշվին կհիմնանորոգվի ընդհանուր 16 կմ ճանապարհ, և կմեկնարկեն 9 կմ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, 2020թ. շինարարական աշխատանքների համար կպատվիրվի 15.3 կմ ճանապարհի և 3 տրանսպորտային օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթեր։
Մասնավորապես՝ կհիմնանորոգվեն միջետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի և Երևան-Գյումրի-Վրաստանի սահմանների որոշ հատվածներ, Շորժա-Վարդենիս, Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի մի քանի կիլոմետրեր։ Իսկ հանրապետական նշանակության ատոճանապարհներից կնորոգվեն Մակարավանք և Հաղպատի հուշարձաններ տանող, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Բաղանիսի, Իսահակյան-Գյումրի, Կապս-Ամասիա ավտոճանապարհները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել