HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 3-ից սկսած՝ ամեն օր ժամը 19:00-ից մինչև հաջորդ օրվա 9:00-ը, Մ2 ավտոճանապարհի մի հատվածը տրանսպորտային բոլոր միջոցների համար կբացվի

Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածը հուլիսի 27- ից երկկողմանի փակ էր՝ շինարարական աշխատանքների և անվտանգության նկատառումներից ելնելով: Վարորդներին առաջարկվում էր նշված ճանապարհահատվածը շրջանցել՝ Մ2-Մալիշկա-Մ2 ճանապարհով (Մալիշկա գյուղի միջով):

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 3-ից սկսած՝ ամեն օր՝ ժամը 19:00-ից մինչև հաջորդ օրվա 9:00-ը, տվյալ ճանապարհահատվածը տրանսպորտային բոլոր միջոցների համար բաց կլինի: Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները:

Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածում իրականացվել են հողային աշխատանքներ,տեղադրվել է ճանապարհածածկի ներքին շերտ: Ճանապարհի հիմնանորոգման հիմնական աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև սույն թվականի հոկտեմբերի վերջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter