HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը առաջիկայում կորոշի

Սերժ Սարգսյանն առաջիկայում՝ մինչեւ փետրվարի 27-ը, պետք է ԱԺ ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիր ստորագրի: ԱԺ ընտրությունները կարող են անցկացվել ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: 

Նշված տասնօրյա ժամանակահատվածում կիրակիները երկուսն են՝ ապրիլի 29-ը եւ մայիսի 6-ը: Նախորդ՝ 2007 թ.-ի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 12-ին: Ամեն դեպքում խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ շաբաթ կամ կիրակի օրը, որովհետեւ, ի տարբերություն նախագահական ընտրուությունների, ԱԺ ընտրությունների քվեարկության օրը օրենքով սահմանված է ոչ աշխատանքային օր: Գրեթե հստակ է, որ ՀՀ իշխանությունները մտադրվել են ԱԺ ընտրությունները մայիսի 6-ին անցկացնել: Այդ դեպքում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուների առաջադրումները պետք է սկսվեն մարտի 12-ին եւ տեւեն 10 օր: Նաեւ սրանով է պայմանավորված, թերեւս, որ ՀՀԿ համագումարի օրը, որ ի սկզբանե հայտարարված էր մարտի 17-ին, տեղափոխվեց մարտի 10: Այլապես կստացվեր, որ ՀՀԿ-ականները պատգամավորի թեկնածու առաջադրվելու իմաստով կարող էին ցայտնոտի մեջ ընկնել:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter