HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ընտրությունները եւ խինկալին

«ՕԵԿ-ի արժանիքն այն է, որ համագործակցում է պետական կառավարման հարցում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ խիստ պայքար չի ծավալվելու, եւ ՕԵԿ-ը կօգտվի մյուսների իմիջից»,- հայտարարել է հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: 

«ՉԻ»- Չհասկացանք, մյուսների իմիջից օգտվելը ո՞րն է: Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը: Գյումրիում մեկը մտնում է խինկալանոց եւ հինգ հատ խինկալի պատվիրում: «Այ ախպեր, հինգ հատի համար հո զակազ չե՞մ ընդունելու, գնա մեկի կողքը կանգնի, կեր»,- պատասխանում է մատուցողը: Հիմա ՕԵԿ-ը փաստորեն նույն վիճակում է հայտնվել, որովհետեւ ստիպված է օգտվել «մյուսների իմիջից»: Ավելին՝ այդ կուսակցության վիճակն իրականումշատ ավելի ծանր է, որովհետեւ ի տարբերություն խինկալու՝ «մյուսներին» իմիջ չունեն:

Ամեն դեպքում, Ռաֆիկ Պետրոսյանի անկեղծությունը միայն հիացմունքի է արժանի: Առ այսօր դեռ ոչ մեկը ՕԵԿ-ի «մուֆթըչի» կարգավիճակն այդքան դիպուկ չէր գնահատել: Մնում է, որ ՕԵԿ-ը նույնպես ընդունի իր այդ կարգավիճակը եւ ըստ այդմ էլ սպասի «մյուսների» բարեհաճությանը: Մեկ էլ տեսար՝ խղճացին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter