HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարենպաստ պայմաններ ԵԱՏՄ տարածքում հայկական ոսկերչական արտադրանքի շրջանառության համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» Համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։

Հայկական կողմի աշխատանքների արդյունքում, հայկական ոսկերչական արտադրանքի կրկնակի հարգադրոշումից խուսափելու նպատակով, Համաձայնագրում լրացվել է դրույթ, որի համաձայն ոսկերչական և այլ արտադրատեսակները ԵԱՏՄ մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, անալիզի ու դրոշմավորման: 

Համաձայնագիրն, ըստ էության, բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում  ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, միաժամանակ ստեղծում է նախադրյալներ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ արտադրատեսակների շարժը վերահսկելու և ԵԱՏՄ շուկայում չհաշվառված ու ցածրորակ ոսկերչական ապրանքատեսակների մուտքը սահմանափակելու համար: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին առանց լրացուցիչ ծախսերի ԵԱՏՄ շուկայում  իրացնելու սեփական արտադրանքը:   

Համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացն արդեն իսկ ավարտվել է և հոկտեմբերի 25-ին նախատեսվում է այն ներկայացնել ստորագրման ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։