HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը վաղը փակ-գաղտնի ընթացակարգով քվեարկության կներկայացնի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը քվեարկության կներկայացվի վաղը։

Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Քվեարկությունը լինելու է վաղը՝ 11.00-ից 12.00-ն։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ քվեարկությունը լինելու է փակ-գաղտնի ընթացակարգով։ Նախագիծը կընդունվի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ⅗-ի դրական ձայների դեպքում։

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը։ Քաղաքական մեծամասնության համոզմամբ՝ Հրայր Թովմասյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող քրեական գործի շրջանակում էական կարգապահական խախտում է թույլ տվել, սրա գնահատականն էլ որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կտա բարձր դատարանը։ «Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու նախագծին, «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու քվեարկությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter