HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ջրի ազգային խորհրդի անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ջրի ազգային խորհդի անդրանիկ նիստը, որտեղ քննարկվել են խորհրդի գործունեությանն առնչակից հարցեր:

Պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է այսօրինակ խորհրդի առկայությունը, նշել, որ ազգային խորհրդի գործունեության հիմքում պետք է դրված լինի միջգերատեսչական համագործակցության և համակարգման, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև տեղեկատվության փոխանական ապահովումը: Օրակարգային հարցերից էր ջրի ազգային խորհրդի քարտուղարի ընտրության հարցը: Գ. Մարտիրոսյանի առաջարկով խորհրդի քարտուղար է ընտրվել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը:

Նիստում ամփոփ տեղեկատվություն է տրամադրվել Արցախում գործող հիդրոէլեկտրակայանների մասին, ներկայացվել է ՀԷԿ-եր կառուցող կազմակերպությունների ներկայացրած հայտերի մասին տեղեկանքը, ըստ որի նախատեսվում է ևս 4 փոքր ՀԷԿ-ի շինարարություն:

Խորհրդի անդամների առաջարկով հարցը հանվել է օրակարգից՝ լրացուցիչ քննարկումներ ծավալելու և մասնագիտական եզրակացությունն ուսումնասիրելու նպատակով: 

Ջրի ազգային խորհդի անդրանիկ նիստում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ջրային էկոհամակարգերը պահպանելու, ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter