HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության բաժին բերման ենթարկված օտարերկրացու խուզարկությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 35-ամյա տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մետամֆետամին, սփայս և այլ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, որոնք ուղարկվեցին փորձաքննության։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածները թմրամիջոց են։ Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ 


        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter