HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանիների պատվաստումներ կատարելը առաջնահերթություն է․ՍԱՏՄ

Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ պաշտոնական կայքը։

Գյուղի ավագանու ներկայացուցիչները, անասնաբույժը, ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի պետն ու Գեորգի Ավետիսյանը քննարկել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ու այդ գործընթացի վերահսկողության ընթացքը:

Տեսչական մարմնի ղեկավարը հորդորել է խստորեն հետևել պատվաստումների պլանավորման և պատշաճ կատարման ընթացքին, այն է՝ խոշոր եղեջերավոր կենդանիների պատվաստումներն իրականացնել տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը, իսկ մանր եղջերավորներինը՝ տարեկան մեկ անգամ՝ ամբողջ գլխաքանակինը: Նա վստահեցրել է, որ հետևելու է մարզում անասնահամաճարակային իրավիճակին, իսկ վերահսկողությունը լինելու է խիստ, առանց բացառությունների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter