HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Լեզվի կոմիտեն ներկայացրել է օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի են հայախոս և հայագիր հանրությանը, սակայն վերջին ժամանակներում դրանք քիչ են կիրառվում գրավոր և բանավոր խոսքում: 

Հայերեն բառերը կրկին լայն շրջանառության մեջ դնելու նպատակով հորդորում ենք այսուհետև գրելիս ու խոսելիս նախապատվությունը վստահաբար դրանց տալ:

  • անոնս - հայտարարություն, ծանուցում, ազդ
  • ափլիքեյշն - հավելված (բջջային կամ համակարգչային)
  • ափլոդ - վերբեռնում
  • դաունլոդ - ներբեռնում
  • դեգուստացիա - համտես(ում)
  • դեգրադացիա - 1. հետընթաց, 2. քայքայում, կազմալուծում
  • դոմեն - տիրույթ
  • զիփլայն - ճախրուղի
  • էմիգրացիա - 1.արտագաղթ, 2. տարագրություն, վտարանդիություն
  • էքսկլյուզիվ - բացառիկ
  • ըքաունթ - հաշիվ, օգտահաշիվ
  • իմիգրացիա - ներգաղթ
  • ինստրուկտոր - հրահանգիչ
  • իվենթ - իրադարձություն, միջոցառում
  • լիմիտ - սահմանաչափ, սահմանափակում
  • կոնստրուկտիվ - կառուցողական
  • կոնֆիդենցիալ - գաղտնի, խորհրդապահական
  • կուրատոր - համադրող
  • հաքեր - ցանցահեն
  • մարկեր - նշիչ
  • շլագբաում - ուղեփակոց
  • պրիմիտիվ - պարզունակ, պարզ
  • սպեցիֆիկ - առանձնահատուկ, յուրահատուկ
  • վոլոնտյոր - կամավոր
  • տոլերանտ - հանդուրժող
  • ցիվիլ - քաղաքակիրթ
  • փոսթ - գրառում, հրապարակում
  • օնլայն - առցանց
  • օֆլայն – անցանց
  • ֆակուլտատիվ - կամընտրական

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter