HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասական երաժշտության բացառիկ համերգներ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

Փետրվարի 21-ին`  ժամը19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:  

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Վահան Մարտիրոսյանի խոսքերով  այս համերգն առանձնահատուկ է, քանի  որ այն նվիրված է մեծատաղանդ երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին:

«Այս համերգին կմասնակցի նաեւ երեգեհոնահար Աննա Բակունցը, ով եղել է Վահագն Ստամբուլցյանի աշակերտուհին, եւ կնվագի այն կոնցերտը, որ Վահագն Ստամբուլցյանն անձամբ ցանկանում էր նվագել մեզ հետ, ինչը, ցավոք, նրան չհաջողվեց:

Այս համերգը նվիրված է նաեւ նրա հիշատակին»,- նշեց Վ. Մարտիրոսյանը:

Համերգին կհնչի Հայդնի «Դիվեսրիմենտո»-ն, որը նրա գլուխգործոցներից մեկն է, եւ որը  հազվադեպ է կատարվում, ինչպես նաեւ  Անտոնին Դվորժակի «Սերենադ»-ը, որը ռոմանտիկ երաժշտության գագաթնակետերից մեկն է:

Այսպիսով ծրագրում կհնչի դասական եւ ռոմանտիկ երաժշտություն:

Նշենք, որ այս Հայաստանի պետական կամերային նվագախումբը տոնելու է իր հիսուն ամյակը: Հոբելյանական տարվա Հայաստանի պետական կամերային նվագախումբը պատրաստվում է  հանդիսատեսի դատին հանձնել նոր ու հետաքրքրական  համերգային ծրագրեր, հոբելյանական միջոցառումների շրջանականերում սպասվում են նաեւ անակնկալներ:

Հայաստանի պետական նվագախմբի հանրային կապերի մասնագետ

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter