HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Անկախության հռչակումից հետո մեր երկիրը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնեց։ Դրանց մի մասը լուծվեց, մյուսը՝ ոչ: 

Անկախության ու Արցախյան ազատամարտի հաղթանակի կողքին մենք ունեցանք նաև բացթողումներ՝ պետական կառավարման ինստիտուտների անկատար վիճակ, խաթարված ընտրական համակարգ, սոցիալական բևեռացվածություն և արդարության դեֆիցիտ:

Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ ադյունավետ օգտագործման և իրենց խոստումներին հակասող ճանապարհով։ Այդ ճանապարհը բերել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի նվազեցմանը, պետական կառավարման համակարգի անարդյունավետ գործունեությանը: Չկա պետության զարգացման տեսլական, չկան առողջ քաղաքական օրակարգ ու տնտեսական զարգացման իրատեսական ծրագրեր։

Մենք արձանագրում ենք.

–իշխանության վարած քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը. բազմապատկվել են արտաքին քաղաքական մարտահրավերները,

-հակառակ սիրո և հանդուրժողականության խոստումների՝ հանրությանը սևերի ու սպիտակների, մերոնք-ձերոնքի բաժանումը ստեղծել է փոխադարձ ատելության մթնոլորտ,

-Սահմանադրական դատարանի դեմ ապօրինի հարձակումները, դատական համակարգի դեմ ոտնձգությունները, քննչական ու դատավարական պրակտիկայում երկակի ստանդարտների կիրառումը, ընտրովի «արդարադատությունը» բերում են մենիշխանության հաստատմանը. «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել:

Մենք կարծում ենք, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ անհատները պետք է ջանքեր գործադրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Վերնատուն» ակումբը խնդիր է դրել դառնալ հասարակական–քաղաքական հարթակ, որը կարող է նպաստել վերը նշված խնդիրների հաղթահարման շուրջ առողջ միջավայրի ձևավորմանը և հանրային կոնսոլիդացիային։

«ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական–քաղաքական ակումբի նախագահ

Վազգեն Մանուկյան

Մեկնաբանություններ (2)

Վահրամ Բայադյան
Մեր երկրում անկախությունից ի վեր չկա այնպիսի մի հարթակ, որտեղ հնարավոր կլիներ հիմնավորապես քննարկել պետության ու հասարակության կարեւորագույն հիմնախնդիրները։ Մինչ օրս այդ քննարկումների նշաձողը եղել է հեռուստատ եսային բանավեճերի մակարդակը, որոնք ոչ մի անգամ խնդրի ընկալման նպատակ կարծես թե չեն էլ հետապնդել։ Դրանք ընդամենը մակերեսից շոշափել են որոշ հարցեր, չխորանալով դրանց էության մեջ։ Հետեւաբար եւ ոչ մի լուծում չէին կարող ձեւակերպել այդ իրավիճակների հաղթահարման համար։ Որքան էլ մեծ է փորձով ամրապնդված թերահավատությունը, հաշվի առնելով Վ.Մանուկյանի քաղաքական փորձառությունը, հույս ունենք, որ Վերնատունը կարող է դառնալ մեր պետության հիմնախնդիրների խոր եւ համակողմանի քննարկման, նաեւ լուծումների ձեւակերպման հարթակ։
Վահագն
«Վերնատուն» , ինչ էլ անուն ա դրել է, ինքն էլ համարյա Թումանյանն ա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter