Թմրամիջոցների եւ խուլիգանության գործերով հետախուզվողները կալանավորվել են
Փետրվարի 17-ին՝ ժամը 18.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Ջանֆիդա գյուղից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Կարապետ Գրիգորյանին, որը հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Կ. Գրիգորյանը կալանավորված է:
Նույն օրը՝ ժամը 17.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ստեփան Ստեփանյանին, որը փետրվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Խափանման միջոցը` կալանք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել